Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում քննարկել են երկու երկրների խորհրդարանների ներդրումը խաղաղության գործընթացին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում Գաֆարովան Սիմոնյանի հետ մայիսի 17-ի հանդիպումից որոշ մանրամասներ է ներկայացրել։
Գաֆարովան նշել է, որ սա Սիմոնյանի հետ իր երկրորդ հանդիպումն էր։
Հայաստանի և Ադրբեջանի Ազգային ժողովների նախագահները հանդիպեցին մայիսի 17-ին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չհաղորդեց։ Նրանց առաջին հանդիպումը մարտի 22-ին էր կրկին Ժնևում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։ Հայկական կողմը կառուցողական էր որակել հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահներն այսօր Ժնևում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր