Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, «Ազատության»-ը տեղեկացրեց ԱԺ խոսնակ Նելլի Ղուլյանը։
Ղուլյանը մանրամասնեց՝ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, իսկ հանդիպումը կայանալու է միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի նախաձեռնությամբ։
Սիմոնյանը երեկ Բրյուսելում մասնակցում էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նիստին։