Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են

Իրան - Փրկարարները տարհանում են ավիաաղետի զոհերի դիերը, 20-ը մայիսի, 2024թ.

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Հակաճգնաժամային կառավարման գործակալության աշխատակիցներին։

«Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա», - հաղորդել են պաշտոնական աղբյուրները։

Իրանցի պաշտոնյաները նաև տեղեկացրել են, որ զոհերից մեկի՝ այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի մարմինը, ի տարբերություն մնացածների, գրեթե չի այրվել։ «Որոշ տեղեկությունների համաձայն՝ այաթոլլան վթարից հետո մոտ մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ հասցրել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին», - հաղորդում են իրանական աղբյուրները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների դիերը տեղափոխվում են ԹավրիզՆույն ուղղաթիռում գտնվող իմամը «երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել ինքնազգացողությունից»