Այսօր առավոտյան ԱԹՍ հարձակումից հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում։
ASTRA-ն հաղորդում է, որ գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի բնակիչներն ավելի քան 30 պայթյուն են հաշվել։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել նավահանգիստը և նավթի պահեստը։
Նահանգապետը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանությանը «հակառակորդի ԱԹՍ-ները խոցելու համար»։
Ուկրաինական կողմն իր հերթին հաղորդել է, որ Խարկովում անօդաչու թռչող սարքերն առնվազն հինգ հարված են հասցրել։
Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածի հետևանքով քաղաքի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Սինեգուբովը հայտարարել է, որ վտանգը պահպանվում է՝ կոչ անելով բնակիչներին մնալ ապաստարաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խարկովում հրետակոծությունը սաստկացել է, բայց «ոչ մի մետրի կորուստ չկա»․ շրջանի ղեկավար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդում բնակելի շենք է փլուզվել