Մատչելիության հղումներ

Բելգորոդում բնակելի շենք է փլուզվել


Բելգորոդ, Ռուսաստան, 12-ը մայիսի, 2024թ.
Բելգորոդ, Ռուսաստան, 12-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բնակելի շենքի մեկ ամբողջ շքամուտք է փլուզվել՝ 10 հարկով, հայտնում են ռուսական հեռագրային ալիքներն ու պետական լրատվական գործակալությունները։ Թե ինչն է եղել փլուզման պատճառը, հայտնի չէ։

Բելգորոդի մարզի նահանգապետը հարվածի համար մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին։ Հաղորդվում է զոհերի և տուժածների մասին, սակայն հստակ թիվ այս պահին հայտնի չէ։ Տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են փոխանցում։

Ուկրաինայի զինված ուժերը չեն մեկնաբանել այս մեղադրանքը։

Ուկրաինայի Խարկով քաղաքի և Խարկովի շրջանի հրետակոծությունն իրականացվում է Բելգորոդի շրջանի տարածքից։ Խարկովում մարդիկ տարհանվում են ռուսական հարվածների պատճառով։ Ավելի քան 4 հազար քաղաքացի է տարհանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG