«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանի գոյատևումը որպես պետություն վտանգված է, հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվին՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների հետ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում։
Վրաստանի նախագահը վերահաստատել է՝ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա, քանի որ կառավարությունը «չլսեց ոչ իր ժողովրդի ձայնը, ոչ իր ընկերների խորհուրդները, ոչ էլ որևէ մեկի նախազգուշացումները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները ժամանել են ՎրաստանԶուրաբիշվիլին հայտարարել է, որ վերջին շաբաթներին զուգահեռաբար աշխատել է «եվրոպական հարթակի վրա», որի օգնությամբ նպատակ ունի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ
«մոբիլիզացնել վրացիներին»։
«Մեր մոտ ապագան՝ ընտրությունների համար մոբիլիզացիան է, խաղաղ ճանապարհ, որում մենք բոլորս անկասկած միասին կհաղթենք, որպեսզի մեր Հայրենիքը տանենք խաղաղ և եվրոպական ճանապարհով»,- ասել է Վրաստանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբիշվիլին չի վավերացնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքըԲազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին երեկ Վրաստանի իշխող ուժի կողմից հաստատված վիճահարույց օրենքը դատապարտում են Թբիլիսիի միջազգային գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները։
Օրենքի ընդունումից հետո էլ հազարավոր ցուցարարներ այսօր վաղ առավոտից շարունակում են բողոքի ակցիաները Թբիլիսիում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք, լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում