Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում նախատեսվում է երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը, մեկնարկել է պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքով։
Ծեծկռտուքին նախորդել է լեզվակռիվ ընդդիմադիր, «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել քաղաքական ընդդիմախոսի հասցեին։
Վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք տեղում էին հետևում նիստին, փոխանցում են, որ իշխող ուժի պատգամավորը նաև շիշ է նետել Խաբեիշվիլիի վրա, սակայն տեսախցիկները պահը չեն արձանագրել։
Լեզվակռիվը քիչ անց վերածվել է ծեծկռտուքի մոտ 20 պատգամավորների մասնակցությամբ։ Հրապարակված տեսանյութերում երևում են, թե ինչպես է իշխող ուժի ներկայացուցիչներից Ռիմա Բերաձեն թղթերով և պլանշետով հարվածներ հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի գլխին։