Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին՝ «պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ»։
ԱԱԾ-ն շեշտում է՝ «սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։
Ոստիկանությունը ևս կոչով դիմում է հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
«Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի», - ասված է հայտարարությունում:
Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ Սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան՝ հայտարարելով, որ մայիսի 9-ին կլինեն Երևանում։ Օրակարգային այլ հարցերի մասին փակագծեր նրանք դեռ չեն բացում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն միանում է, ՀՀԿ-ն՝ աջակցում. ընդդիմադիր ուժերը՝ Բագրատ սրբազանի շարժման մասինՆրանց պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, որն, իրենց գնահատմամբ, ապօրինի է, տարածքների միակողմանի հանձնում է նշանակում։
Իշխանությունն իր հերթին հայտարարում է՝ սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է․ վարչապետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին. «Պատերազմի մունետիկն ինչպե՞ս կարող է մեղադրել»