Կոչ եմ անում Իսրայելին վերջ տալ ցանկացած էսկալացիային. Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Իսրայելին Ռաֆահի անցակետի Գազայի մասը գրավելու մասին հաղորդագրության կապակցությամբ:

Նա Իսրայելին կոչ է արել կառուցողական եղանակով մասնակցել Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։

«Ես մտահոգված և անհանգստացած Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ: Կոչ եմ անում Իսրայելին վերջ տալ ցանկացած էսկալացիային և կառուցողականորեն մասնակցել դիվանագիտական մակարդակով բանակցություններին»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին և «Համաս»-ին ջանք չխնայել զինադադարի համաձայնագիր ձեռք բերելու համար և նախազգուշացրել Իսրայելին, որ Ռաֆահի վրա հարձակումը «կլինի ռազմավարական սխալ, քաղաքական աղետ և մարդասիրական մղձավանջ»:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետի Գազայի հատվածը