Մատչելիության հղումներ

Իսրայելը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետի Գազայի հատվածը


Իսրայելի բանակի հետևակը և օդուժը հարվածում են Ռաֆահին, 7 մայիսի, 2024թ.
Իսրայելի բանակի հետևակը և օդուժը հարվածում են Ռաֆահին, 7 մայիսի, 2024թ.

Իսրայելի ցամաքային զորքերը վերահսկողության տակ են վերցրել Եգիպտոսին սահմանակցող Ռաֆահի անցակետի Գազայի հատվածը:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ առաջիկայում հատուկ հայտարարություն կհրապարակվի հետևակի և օդուժի կողմից իրականացվող համատեղ գործողության վերաբերյալ:

Ռաֆահի անցակետը մեծ նշանակություն ունի, քանի որ տեղակայված է Գազայի հատվածը և Եգիպտոսը կապող գլխավոր ճանապարհին:

Իսրայելը հայտարարել է, թե պետք է վերահսկի սահմանը և անցումը Ռաֆահ, որպեսզի ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը զրկվի Եգիպտոսի տարածքից զենք ներմուծելու հնարավորությունից, ինչպես նաև թույլ չտա Ռաֆահում ապաստանած մեծ թվով պաղեստինցիների փախչել Եգիպտոս:

Միջազգային համայնքն, այդ թվում՝ Իսրայելի դաշնակիցներից մի քանիսն, ինչպես նաև ՄԱԿ-ը նշել են, որ իսրայելցիների ներխուժումը Ռաֆահ մարդասիրական ծանրագույն ճգնաժամ կառաջացնի:

XS
SM
MD
LG