Ռուսաաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստել Հարավային ռազմական օկրուգի հրթիռային ստորաբաժանումների և ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացումը և նաև պլանավորվում է մշակել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցերը։
Նշվում է, որ մոտ ժամանակներում նախատեսվող զորավարժությունները պատասխանն են արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին և սպռնալիքներին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ խոսքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունների մասին է, որոնք «պատրաստակամություն և նույնիսկ մտադրություն են հայտնել զորախումբ ուղարկել Ուկրաինա, այսինքն՝ փաստորեն ՆԱՏՕ-ի զինվորներին կանգնեցնել ռուսական զինվորականների դեմ», ասել է Պեսկովը, հայտարարելով, թե դա լարվածության սրացման բոլորովին նոր, աննախադեպ փուլ է, ինչը «հատուկ ուշադրություն և միջոցներ է պահանջում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը կրկին խոսել է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին