Չեխիան չի մասնակցի Պուտինի ինագուրացիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Չեխիայի ներկայացուցիչը ներկա չի գտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, Nova հեռուստաընկերության եթերում կիրակի օրը ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

«Չեխիայի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում այն մակարդակին, որ մեր դեսպանատան ներկայացուցիչները երեքշաբթի օրը ներկա գտնվեն Ռուսաստանի նախագահի ինագուրացիային»,- նշել է նա։

Պուտինի ինագուրացիան տեղի է ունենալու մայիսի 7-ին։ Ավելի վաղ Չեխիայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահական ընտրությունները գնահատել էր ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական։

Բացի դրանից Չեխիան հետ է կանչում իր դեսպանին Մոսկայից։ Արտգործնախարարն ասել է, որ դեսպանն արդեն հետ է կանչվել և նոր դեսպանի թեկնածու է դիտարկվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը