Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ - «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։
ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։
Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։
«Ազատության» ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանել էր․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առայժմ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանըԻ դեպ, հայ-ռուսական լարված հարաբերությունը ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ առաջիկայում Փաշինյանը և Պուտինը երկկողմ խնդիրները քննարկելու հնարավորություն կունենան, թե ե՞րբ է այդ հնարավորություն ստեղծվելու, Պեսկովը չէր մանրամասնել:
Փաշինյանն, իր հերթին, ասել էր՝ Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունեն։
«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ապրիլի 20-ին Ստեփանավանում «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել