Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների փաստով հարուցված գործը շուրջ մեկ տարվա քննությունից հետո կարճվել է, այսօր հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Անցած տարվա ապրիլի 11-ին Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման հետևանքով հայկական կողմն ունեցավ ոչ միայն տարածքային, այլև մարդկային կորուստներ՝ 4 զինծառայող զոհվեց, 6-ը վիրավորվեցին:
Արյունալի այդ բախումից մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, թե այդ իրավիճակը կանխատեսելի էր, և հենց դրա համար ինքը կոնկրետ անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ: Վարչապետը պնդեց՝ դրանց կատարումը ձախողվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեղ գյուղում «հանձնարարականները ձախողելու» Փաշինյանի հայտարարությունից ինը ամիս անց որևէ մեղադրյալ չկաԵթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, և թերացողները կերևան. ԳՇ պետՍահմանային ճշգրտման հետևանքով է տեղի ունեցել Տեղի բախումը. պաշտպանության նախարարՀայկական կողմը հաղորդում է 4 զոհի և 6 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 զոհի մասին
Մանրամասները տե՛ս այստեղ