Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա, Մոսկվա

Կիևը բացահայտորեն պատրաստվում է նոր հարձակում գործել Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի աջակցությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր՝ Ղրիմի ազատագրման 80-ամյակի նախաշեմին {Երկրորդ աշխարհամարտում, 1944 թվականին}, Ղրիմի կամուրջը վերստին թիրախ է, դժվար է հավատալ, բայց հիմա բացահայտորեն՝ ցուցադրական խրոխտությամբ և հավաքական Արևմուտքի բացարձակ անմիջական ու անմնացորդ աջակցությամբ, իրականացվում է հարձակման նախապատրաստումը», - ճեպազրույցում ասել է դիվանագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պայթյուններ Ղրիմի Ջանկոյ քաղաքի ռազմական օդանավակայանի տարածքում․ ռուսական կողմը դեռ չի արձագանքել Մոսկվան հաղորդել է, որ Ղրիմի մերձակայքում «Նեպտուն» տեսակի հրթիռ է խոցել, Կիևը 20 ԱԹՍ խոցելու մասին է հայտնելԱռանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. Զելենսկի