Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) տասնյակ անդամներ ու աջակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն մայրաքաղաքում այսօր անցկացրած ակցիայի ժամանակ: Այս հավաքը ևս վարչապետ Փաշինյանի հրաժարականի և Տավուշում անցկացվող սահմանազատումը դադարեցնելու պահանջով էր:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 64 անձ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺԲ-ն ոստիկանությանը մեղադրում է բռնի ուժ կիրառելու մեջ. ՔԿ-ից հայտնում են՝ բռնության մասին հաղորդում չեն ստացել