Վրաստանի իշխող ուժի հեղինակած «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագծի երկրորդ ընթացումը կարող է մի քանի օր տևել, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
«Ասում եմ թիմի անունից՝ մենք չենք շտապում։ Քննարկումը կարող է մինչև երեք օր տևել, բայց մենք չենք շտապում, մանրակրկիտ աշխատելը խնդիր չէ , էլի կսպասենք։ Ի՞նչ է (օրենքում) ռուսական կամ ի՞նչն է վատ, միգուցե ինչ-որ մեկը մի օր կասի դա»,- ասել է Մդինարաձեն խորհրդարանի լիագումար նիստում։
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին։ Քննարկումն ուղեկցվել է սկանդալներով, հանձնաժողովի իշխանական ղեկավարը նիստից հեռացրել է ավելի քան մեկ տասնյակ ընդդիմադիրների, փորձագետների, ովքեր փորձել են քննադատել աղմկահարույց օրինագիծը։
Այսօրվա լիագումար նիստը ևս անցնում է սահմանափակումներով, անվտանգային ուժեղացված միջոցառումների պայմաններում ։ Նիստին տեղում հետևելու թույլտվություն է տրվել միայն հեռուստաընկերությունների լրագրողներին։
Օրինագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են, այսօր երեկոյան մայրաքաղաք Թբիլիսիում նախատեսված է բազմամարդ հանրահավաք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառելՂարիբաշվիլի․ Վրաստանը եվրոպական ուղուց չի շեղվում