Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով այսօր Հայաստանում տոն է՝ Քաղաքացու օրը:
Ապրիլի վերջին շաբաթ օրը տոն դարձրեց Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը իշխանության գալու հաջորդ տարում: Այսօր էլ վարչապետը տոնական օրակարգով է՝ առավոտյան շնորհավորական ուղերձ հղեց:
«Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ և օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին», - մասնավորապես ասված է ուղերձում:
Ինչո՞ւ են Հայաստանն ու օծյալ քաղաքացիները փորձությունների բախվում: Փաշինյանի ուղերձում պատասխան կա. - «Որովհետև որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. «2018-ին որոշեցինք լինել տանտեր՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, հասկանալո՛վ չմտածեցինք»«Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». վարչապետն այս թեմայով բանախոսությամբ շարունակեց օրը Գավառի դրամատիկական թատրոնում, այստեղ երիտասարդներ էին հավաքվել։ Փաշինյանը տարածքային ամբողջականության ու հայրենիք-պետություն թեմաներին գումարեց արդարության հարցը՝ ինչո՞ւ չկա այն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն ենՔաղաքացու օրը նշվում էր երկրի ութ տասնյակից ավելի վայրերում՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ մշակութային միջոցառումներ, բանախոսություններ են անցկացվել։
Քաղաքացու օրվա վերաբերյալ երևանցիների, գյումրեցիների տեսակետները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.