Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել Հայաստանում վերջին օրերին ծավալված բողոքի ակցիաները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել [բողոքի ակցիաները]։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին և կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են իրադրության ընդհանուր լիցքաթափման և օրակարգում գտնվող բոլոր վիճելի հարցերի վերջնական լուծման համար», - հայտարարել է Պեսկովը, նշելով, որ այդ քայլերի նպատակը պետք է լինի «խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գիշերը Կիրանցի ակցիայի վայր էին ժամանել զինվորականներ. Քննչականը մանրամասնում էԲախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում «Իրենք գիտեին, որ ես պատգամավոր եմ, հերթական ապօրինությունն է». Արթուր Խաչատրյանն ազատ է արձակվել