Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, «Ազատության»-ը հայտնեց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը։
Սա պայմանագրի նախագծի տեքստի 9-րդ խմբագրությունն է:
Հայաստանի ԱԳՆ-ից այսօր անդրադառնալով ղազախական կողմի առաջարկին հայտարարել են՝ արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Ապրիլի կեսին պաշտոնական այցով Երևան ժամանած Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր հայտարարել, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս հայտարարել էր՝ Բաքուն կողմ է, սպասում են Երևանի արձագանքին:
Հայկական և ադրբեջանական կողմերը վերջին անգամ ԱԳ նախարարների մակարդակով բանակցել են փետրվարին Բեռլինում, շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ բանակցություններին