Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ

Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը, հայտնում է Վարդանյանի գրասենյակը:

Այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ, նշված է հաղորդագրությունում:

«Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը», - հատնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը:

  • Բաքվում բանտարկված Ռուբեն Վարդանյանը հացադուլ էև հայտարարել, պահանջում էր անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
  • Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։
  • Ռուբեն Վարդանյանը 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ 2022-ի նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Նա ղեկավարեց ընդամենը երեք ամիս՝ 2023-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանի որդու խոսքով՝ հացադուլից հետո հոր պահման պայմաններն ավելի խստացվել են