Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, «Ազատությանը» ՆԳՆ լրատվական ծառայությունից:
Հայաստանի տարբեր հատվածներում՝ Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ փողոցներ փակելու տեսքով: Ակցիան Տավուշի մարզում սահմանազատման դեմ է:
Իրավիճակը լարվել է անցած ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
Ըստ Բաքվի՝ Հայաստանի և Ադրբեջանի «պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում անհանգիստ են, ասում են կարծես սակրավորների մեքենա են տեսել