Մատչելիության հղումներ

Կիրանցում անհանգիստ են, ասում են կարծես սակրավորների մեքենա են տեսել


Կիրանց, 23-ը ապրիլի, 2024
Կիրանց, 23-ը ապրիլի, 2024

Առավոտյան Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները ահազանգ են ստացել, որ հենց կամրջից մի փոքր այն կողմ մեքենա են տեսել։

Գյուղապետն «Ազատության»-ը ասաց, որ չեն կարող ասել, թե ինչ մեքենա էր, սակայն բնակիչները կասկածներ ունեն, որ սակրավորներ են եղել և գուցե ականզերծման աշխատանքներ մեկնարկեն այս հատվածում։

Այս հատվածում «Ազատություն»-ը զինվորականների չնկատեց, բնակիչներն են այստեղ հավաքվել, ներկա է նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհն արդեն մի քանի օր է՝ փակ է, մարդիկ այստեղ են գիշերում։

Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամուրջի հատվածն, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Հիմա սահմանազատման գործընթացը Ոսկեպար-Բաղանիսի հատվածում է, և արդեն երկրորդ փուլով կսկսվի Կիրանցի հատվածում։

Բնակիչները պնդում են, որ այս տեսքով սահմանազատում իրականացնելը միակողմանի զիջում է։

XS
SM
MD
LG