Փաշինյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ մուտքը փակվեց, նրա տիկնոջ այցի ընթացքում միջադեպ եղավ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում։ Հազարավոր քաղաքացիներ են այցելում այստեղ և իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակին։

Առավոտյան հուշահամալիր այցելեց վարչապետ Փաշինյանը այլ պաշտոնյաների ուղեկցությամբ։ Այդ ժամանակ տարածքը փակ էր և՛ քաղաքացիների, և՛ լրագրողների համար։

Կառավարական պատվիրակությունից առանձին այստեղ այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Լրագրողների հարցերը եկեղեցու և իշխանության լարված հարաբերությունների մասին Գարեգին Բ կաթողիկոսն անպատասխան թողեց։

Օրվա երկրորդ կեսին Ծիծեռնակաբերդ եկավ նաև վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը դստեր հետ։ Նրա այցն ուղեկցվեց միջադեպով։ Անմար կրակի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ փորձեցին խոչընդոտել նրա մուտքը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.