Բորել․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը»

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը», - այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին՝ հետ կանչել այս օրինագիծը։ Ինչպես և նախորդ տարի, այժմ էլ պարզ է, որ այս օրենքն անհամատեղելի է ԵՄ չափանիշների և արժեքների հետ։ Ընդունման դեպքում այն կվտանգի Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ», - հայտարարել է Բորելը։

Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց օրինագիծը, որի դեմ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Amnesty International-ը Թբիլիսիում ցուցարարների դեմ ուժի կիրառումը «պատժիչ գործողություն» է գնահատել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը