Երեկ փակված Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է:
Բաղանիս Այրում գյուղին հարակից բլուրներին մարդկանց շարժ է նկատվում: Հեռվից հասկանալի չէ՝ արդյոք զինվորականներ են, թե քաղաքացիական անձինք, տեսանելի են նաև ամենագնաց, զինվորական մեքենաներ: Առայժմ հասկանալի չէ՝ արդյոք տարվող աշխատանքները կապված են սահմանազատման հետ, թե այլ գործողություններ են կատարվում:
Երեկ առավոտից իրավապահները փակել էին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը: Ժամեր շարունակ ճանապարհը փակ պահելուց հետո իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ ճանապարհը փակել են ականազերծման աշխատանքների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում արվող ականազերծման աշխատանքների համար. ԱԱԾ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով