ԱՄՆ Սենատը 79 կողմ և 18 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար տրամադրելու Ներկայացուցիչների տանը ապրիլի 20-ին ընդունված օրինագիծը, հայտնում է Reuters-ը։
Այն ընդհանուր առմամբ նախատեսում է 95 միլիարդ դոլարի օգնության տրամադրում սերտ դաշնակիցների անվտանգության համար, Ուկրաինայից բացի նաև Իսրայելին ու Թայվանին։
Նախագահ Բայդենը ավելի վաղ ասել էր, որ Կոնգրեսի երկու պալատներում ընդունվելուց հետո անմիջապես կստորագրի օրինագիծը։ Ապրիլի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ռազմական օգնությունը կտրամադրի հնարավորինս արագ։
Ներկայացուցիչների տունը ամիսներ շարունակ քվեարկության չէր դնում օրինագիծը։ Հանրապետականները, հատկապես Թրամփի կոշտ թևը առաջ էր քաշում ԱՄՆ-ի հարավային սահմանների պաշտպանության խնդիրները։ Կիևը հայտարարում էր, որ առանց արևմտյան օգնության պարտվում է ռուսական ուժերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարել է՝ Բայդենի հետ պայմանավորվել է ATACMS-ի մատակարարման շուրջ