Մոսկվան կրկին խոսում է եռակողմ համաձայնություններն իրականացնելու անհրաժեշտության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջմղման մասին», որը նախագահել է նախարար Սերգեյ Լավրովը։

Նիստի մասին հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով «հավաքական Արևմուտքը» Ուկրաինայից հետո փորձում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային այլ տարածքներում, ներառյալ՝ Հարավային Կովկասում, ու խախտել տարածաշրջանի երկրներին Ռուսաստանին կապող դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները։

Ռուսաստանը, ելնելով Հարավային Կովկասում կայունություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելու առաջնահերթությունից, կշարունակի զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնություններն իրականացնելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիև․ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է»Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. ՊեսկովԲաքուն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու ուժեր. Տասմագամբետով