Մատչելիության հղումներ

Բրյուսելն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերման հայտարարությունը․ Ստանո


Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանո, արխիվ
Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանո, արխիվ

Բրյուսելն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը, ադրբեջանական «Թուրան»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։

Միևնույն ժամանակ Եվրամիության ներկայացուցիչը շեշտել է՝ Եվրամիությունը հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»։

Երկու օր առաջ Բաքվից հաղորդվեց, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից։ Կրեմլն էլ ժամեր անց հաստատեց։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևն էլ նշեց, թե ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության կողմից։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ինչո՞ւ են խաղաղապահները ժամկետից մեկուկես տարի շուտ դուրս գալիս հայաթափված Լեռնային Ղարաբաղից, ո՛չ Արտգործնախարարության, ո՛չ Կրեմլի խոսնակներն այդ հարցին չեն անդրադարձել: Փոխարենը խոսել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ դրանում մեղադրելով Երևանին։

XS
SM
MD
LG