Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր ասել է, թե Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, թե միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակում սահմանային հարցերը խաղաղ մեթոդներով լուծելու երկու երկրների ջանքերի շարունակությունը անհրաժեշտ է Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները