Տավուշի մարզի Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ այստեղ ժամանած Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ևս չթույլատրեցին մոտենալ եկեղեցուն։
Ոստիկանները պատ են կազմել։ Ինչպես այսօր ավելի վաղ, կրկին տեղեկացրին, որ տարածքը փակ է։
Զինվորականները տեղում ականազերծում են իրականացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականազերծման պատճառով Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է- Նախորդ շաբաթ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե նախնական համաձայնեցրել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
- Շաբաթ օրը տավուշցիները փակեցին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում պաշտոնյաների հետ։
- Կիրանցի գյուղապետը տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրը հանդիպում կլինի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։ Գյուղացիները բացել էին ճանապարհը՝ հույս հայտնելով, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
- Երեկ առավոտյան ճանապարհը, սակայն, նորից փակվեց։