Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է «Նովայա Գազետա»-ի հիմնադիր Դմիտրի Մուրատովին

Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Մուրատովին, 19-ը ապրիլի, 2024թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է «Նովայա գազետա» թերթի հիմնադիր Դմիտրի Մուրատովին։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին և շարունակվել է մեկ ժամից ավելին։

«Ֆրանսիան միշտ կկանգնի ազատության պաշտպանների կողքին՝ հանուն ազատ, բազմակարծիք և անկախ տեղեկատվության»,- X-ում գրել է Մակրոնը։

2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուրատովին Ռուսաստանի իշխանություններն ընդգրկել են «օտարերկրյա գործակալների» ցանկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել