ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում է՝ մի շարք մատակարարների է հայտնաբերել, որ «հեշտացնում են բալիստիկ հրթիռների տարածումը»։
Պետդեպարտամենտը հաղորդում է այդ մատակարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ ձեռնարկություններից երեքը գտնվում են Չինաստանում, մեկը՝ Բելառուսում։
Խոսքը, մասնավորապես, Մինսկի Wheel Tractor Plant-ի, չինական Xi’an Longde Technology Development Company Limited-ի, Tianjin Creative Source International Trade Co Ltd-ի and Granpect Co. Ltd-ի մասին է։
Պետդեպարտամենը նշում է, որ «այս կառույցները նյութեր են մատակարարել Պակիստանի բալիստիկ հրթիռների, այդ թվում՝ հեռահար հրթիռների ծրագրին»:
Ապրիլի 11-ին էլ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել ռուսական երեք ընկերությունների նկատմամբ՝ «Շահեդ» ԱԹՍ-ների համար մասեր գնելու պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական երեք կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ