Ապրիլի լույս 20-ի գիշերը Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
«Մանրամասները դեռ ճշտվում են։ Տուժածներ չկան»,- Տելեգրամում գրել է Ֆեդորովը։
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ռուսական կողմը 291 անգամ հարվածել է Զապորոժիեի շրջանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վտանգավոր կերպով մոտենում ենք միջուկային վթարի»․ Գրոսսին՝ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակի մասին«Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր։ Ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակիչներ չեն տուժել»,- հավելել է վարչակազմի ղեկավարը:
Ռուսական կողմը պարբերաբար հարվածում է ուկրաինական շրջաններին տարբեր տեսակի զինատեսակներով։ Չնայած ապացույցներին՝ Մոսկվան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հաղորդել է, որ ապրիլի լույս 20-ի գիշերը ռուսական ութ շրջանների վրա հիսուն անօդաչու թռչող սարք է խոցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ շրջանների վրա 50 ԱԹՍ է խոցվել, հաղորդվում է երկու զոհի մասին