Փարիզում Իրանի հյուպատոսարանում իրեն պայթեցնել սպառնացող անձը ձերբակալվել է

Ֆրանսիա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Փարիզ, 19-ը ապրիլի, 2024թ.

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարում է, որ ձերբակալել է տղամարդուն, ով սպառնացել էր պայթեցնել իրեն Փարիզում Իրանի հյուպատոսարանում։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Le Parisien թերթը, վկայակոչելով մի քանի ականատեսների, գրում է, որ տղամարդը հյուպատոսարանի շենքում հայտարարել է, թե ցանկանում է վրեժ լուծել իր եղբոր մահվան համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզում Իրանի հյուպատոսարանում մի մարդ սպառնում է պայթեցնել իրեն