Մատչելիության հղումներ

Փարիզում Իրանի հյուպատոսարանում մի մարդ սպառնում է պայթեցնել իրեն


Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Փարիզ, 19-ը ապրիլի, 2024թ.
Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Փարիզ, 19-ը ապրիլի, 2024թ.

Ֆրանսիական ոստիկանությունը շրջափակել է Փարիզում Իրանի հյուպատոսությունը, երբ տեղեկություն է ստացվել, որ շենքի ներսում մի տղամարդ սպառնում է պայթեցնել իրեն:

Reuters-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, փոխանցում է, որ տղամարդուն նկատել են ժամը 11-ին հյուպատոսարան մտնելիս, բաճկոնին ենթադրաբար ամրացված է եղել նռնակ։

Ֆրանսիական ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները դեպքի վայրում են, հանրությանը հորդորելով խուսափել տարածքից։ Հաղորդվում է, որ մոտակայքում գտնվող մետրոյի աշխատանքն ընդհատվել է։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG