Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Վրաստանի իրավապահ մարմիններին և պահանջել պատժի ենթարկել ապրիլի 16-ի գիշերը ցուցարարների դեմ ուժ կիրառած ոստիկաններին։
Ցուցարարների դեմ կիրառված բիրտ ուժը իրավապաշտպան կազմակերպությունը «պատժիչ գործողություն» է գնահատել։
«Իշխանություններն այնպես են գործում, ասես իրենց իրավասությունն է՝ որոշել, թե մարդկանց երբ է կարելի, կամ չի կարելի դուրս գալ բողոքի», - նշել է Amnesty International-ը՝ Վրաստանի իշխանություններին ևս մեկ անգամ կոչ անելով հրաժարվել «օտարերկրյա գործակալի» մասին օրինագծից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը Վրաստանի ուժայինները սկսեցին ուժ կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողների նկատմամբ