Վրաստանի խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Վիճահարույց օրինագծի օգտին քվեարկել է 150-հոգանոց խորհրդարանի անդամներից 83-ը, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Նույն րոպեներին, երբ խորհրդարանը հաստատում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպում էր կազմակերպել արևմտյան պետությունների՝ Թբիլիսիում հավատարմագրված դեսպանների հետ։
Նախօրեին Զուրաբիշվիլին դիմել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հորդորելով նրանց Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկել դաշինքի ղեկավար մարմինների այսօր մեկնարկող նիստի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թբիլիսին այսօր կշարունակի «օտարերկրյա գործակալների» հարցի քննարկումը, առցանց լրատվամիջոցների լրագրողների մուտքն ԱԺ արգելվեցՎրաստանի ուժայինները սկսեցին ուժ կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողների նկատմամբ«Վրացական երազանք»-ը լիագումար նիստի է ներկայացրել վիճահարույց օրինագիծը
Մանրամասները տե՛ս այստեղ