Կրեմն այսօր սառն է արձագանքել Օլիմպիական խաղերի ժամանակ միջազգային հակամարտություններում հրադադար հաստատելու Ֆրանսիայի նախագահի կոչին, ասելով, թե Ուկրաինան դա կարող է օգտագործել իր ուժերը վերախմբավորելու և վերազինվելու նպատակով։
«Օլիմպիական զինադադարը» հին ավանդույթ է և Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը երեկ ասել է, թե կաշխատի հասնել դրան, երբ Փարիզը հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը հյուրընկալի Օլիմպիական խաղերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական զինվորականները նկատել են, որ որպես կանոն «Կիևի ռեժիմը նման գաղափարները, նման նախաձեռնությունները օգտագործում է՝ փորձելով վերախմբավորվել, վերազինվել։ Դա իհարկե էականորեն բարդացնում է նման նախաձեռնությունները դիտարկելու գործընթացը»,- ասել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները և բելառուսցիները Փարիզի Օլիմպիադային կմասնակցեն միայն իբրև չեզոք մարզիկներ