Ովքեր ցանկանում են պարտության մատնել Ռուսաստանին, պետք է գիտակցեն, որ գործ ունեն միջուկային տերության հետ. Ռյաբկով

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Արևմտյան քաղաքական վերնախավն ագրեսիվ հայտարարություններ է անում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին, բայց նրանք, ովքեր ցանկանում են դա անել, պետք է չմոռանան, որ գործ ունեն միջուկային տերության հետ: Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակցին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով, Ռուսաստանը բազմիցս է ամենաբարձր մակարդակով վերահաստատել է այն թեզը, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։

Այնուամենայնիվ, ըստ Ռյաբկովի, Արևմուտքի կողմից անտեսվում են տարրական, ակնհայտ ճշմարտությունները, այդ թվում այն, որ միջուկային տերությանը հաղթելն ի սկզբանե անհնար է:

«Արվում են գերագրեսիվ և ծայրահեղ անպատասխանատու հայտարարություններ: Դրանք վկայում են {Արևմուտքի} քաղաքական վերնախավերի լիակատար դեգրադացիայի մասին, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ խելագարվել են», - ասել է Ռյաբկովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. ԶելենսկիՏարաձայնություններ «Վիշեգրադյան քառյակում»՝ Ուկրաինային ռազմական օգնության հարցումՊուտին․ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին»