Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի խորը հակամարտության մեջ:
«Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո՛ երկխոսությանը, այո՛ խաղաղությանը», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին:
Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ ինքը դաշնակիցների հետ որսացել է արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը: Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ