Զինվորական «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ի վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։
Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ, հայտնում են ռազմական գերատեսչությունից։
Երեկ ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ «Ուրալ»-ի վթարից վիրավորները 20-ն են, կա 4 զոհ. քրեական վարույթ է նախաձեռնվել