«Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ», հաղորդել է Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության X-ի էջում տեղադրված հաղորդագրությանը։
Ըստ Trend-ի՝ այդ մասին Մինսկում, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի ժողովում, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա պաշտոնակիցներին ներկայացրել է ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը։
Բացի այդ, Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում անցկացվելիք COP29-ի համաժողովի, Գյանջայում 2025-ի ԱՊՀ խաղերի, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը Լաչինին շնորհելու Ադրբեջանի ներկայացրած հայտի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ հանդիպմանը