Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր մեկնել է Մինսկ։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 12-ին Բայրամովը մասնակցելու և ելույթ է ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում։
Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՆ հանդիպմանը չի մասնակցելու։