Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի հատվածում ապրիլի 10-ին տեղի ունեցած հրաձգության կապակցության ծառայողական քննության արդյունքները։
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր՝ միջադեպի պատճառ է դարձել մոլորված հայ հովիվը։
ԱԱԾ-ն այսօր մանրամասնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս․ «նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»:
Ծառայությունը նաև նշում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաձգություն՝ սահմանին. ըստ բնակչի, «հովվի շները հարձակվել են էդ պահին թուրքերի վրա, կրակոցներ են եղել»ԱԱԾ-ն ապրիլի 10-ին հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել․ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է: Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի: ԱԱԾ-ն նշել էր, որ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն և Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության պատրաստակամություն հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլորված հովվի հոտը հետ են բերել. Ներքին Խնձորեսկի բնակիչ