Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանքի տակ մնալ ևս առնվազն երեք ամիս: Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը:
Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր 30 պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել, որը դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց:
ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Նա մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում, թե՛ ինքը, թե՛ թիմակիցները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանությանը քննադատելու համար։
Իշխանությունները կտրականապես հերքում են Հանրապետականի փոխնախագահի և նրա թիմակիցների այդ պնդումները։
Միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին տվյալներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երաշխավորություն ներկայացրած պատգամավորները պնդեցին՝ Աշոտյանը չի խոչընդոտի քննությանը Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են Աշոտյանին ազատ արձակելու համար
Մանրամասները տե՛ս այստեղ