Թուրքիայի և Իրանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։
Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի դիրքորոշման համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը դատապարտելու հարցում և ընդգծել, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա»։
Հարավկովկասյան տարածաշրջանի մասին հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում տեղի է ունեցել Դամասկոսում զոհված իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսրայելը կզղջա իր կատարած հանցագործության համար». Իրանի ԱԳՆ