Ուկրաինայի Պոլտավայի մարզում ռուսական ուժերի հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ չորս երեխա։
Պոլտավայի վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինի խոսքով՝ ռուս զինվորականները թիրախավորել են երկհարկանի բազմաբնակարան շենքը, որտեղ մոտ 30 մարդ է ապրում։
Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ, վիրավորներից մեկի վիճակը ծանր է, ևս մի քանիսը միջին ծանրության վնասվածքներ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. Զելենսկի