Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումներից հետո Բուրիչը X-ում գրառումներ է կատարել՝ նշելով, որ «հիանալի հանդիպում» է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և որ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»։
Մեկ այլ գրառմամբ էլ Բուրիչը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին «այսօրվա ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար»։
Հայկական կողմը հանդիպումների մասին դեռ չի հաղորդել։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով այսօր է ժամանել Երևան։
Եվրոպացի դիվանագետի այցն արտգործնախարարություն ուղեկցվեց ընդդիմության բողոքի ակցիայով:
Ընդդիմադիրները պահանջում էին, որ Եվրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Բաքվի և Երևանի վրա՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ու իրենց ձևակերպմամբ, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալններին ազատ արձակելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստանում է, նրան բողոքի ակցիայով դիմավորեցին