Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից


ԵԽ նախագահ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
ԵԽ նախագահ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից։

«Ինձ անհանգստացնում են ադրբեջանա-հայկական սահմանին հրաձգությունների մասին լուրերը: Կոչ եմ անում երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Խաղաղության միակ ուղին երկխոսությունն է», - X-ում գրել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է «Հատուցում» գործողության մասին, որն իրականացրել է «ի պատասխան Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքի»։

Փետրվարի 12-ին Ադրբեջանը հայտարարել է սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական կողմից հայկական հենակետի գնդակոծության մասին, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ և ևս մեկը վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG